Բաթումիում 8 մետրանոց աջարական խաչապուրի կպատրաստեն
Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում կսահմանվի հերթական ռեկորդը` կպատրաստվի 8 մ երկարությամբ հսկա աջարական խաչապուրի, հայտնում է apsny.ge-ն:
Այս տարի Աջարիան կփորձի լավացնել անցած տարի գրանցած ռեկորդը` 7 մետրանոց խաչապուրու փոխարեն պատրաստվելով 8 մետրանոցը: Նախորդ տարվա «հսկայի» պատրաստման համար օգտագործվել էր 200 կգ ալյուր, 30 կգ կարագ, 250 ձու ու 100կգ պանիր: Այն կերել էին ընդամենը 32 վայրկյանում, երբ 2010թ.-ին 6 մետրանոց խաչապուրին կերել էին 5 րոպեում:
Ավանդույթի համաձայն` խաչապուրին կթխի «Ոսկե բանալի» հացի փուռը, հուլիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում:









