Կոտայքում հայտնաբերվել է կորած համարվող 62–ամյա տղամարդու դին

11:14 • 28.06.12

Այսօր՝ ժամը 16.40-ի սահմաններում Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղին հարակից արոտավայրում իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են Հրազդանի Երևանյան խճուղու 2-րդ նրբանցքի թիվ 131 տան բնակիչ` 1950 թ. ծնված Ռաֆիկ Գյուրջյանի դին, ով կորել էր նախորդ օրը։

 

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ Ռաֆիկ Գյուրջյանը կորել էր հունիսի 26-ին, ժամը 10.20-ին։



Դեպքի մասին ահազանգից հետո դեպքի վայր էր մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 հրշեջ-փրկարար, որոնք ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:

 

Երեկոյան որոնողական աշխատանքները դադարեցվել էին ու շարունակվել այսօր առավոտյան:

 

Որոնումներին մասնակցել է նաև ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության 10 աշխատակից: