Հանուն Քլինթոնի այցի կոտրել են Լատվիայի կառավարության շենքի դռները

23:44 • 28.06.12

Լատվիայի կառավարության շենքի շքամուտքի դռները անհրաժեշտ է եղել կոտրել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի կապակցությամբ, քանի որ նրա անվտանգության աշխատակիցները պահանջել են, որ դռները ամբողջությամբ բացված լինեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

 

Լատվիայի կառավարության աշխատակիցները ստիպված արագ կերպով, լինգերով ապամոնտաժել են դռները, քանի որ դրանք հնարավոր չէր ամբողջությամբ բացել:

 

Գործողության ժամանակ վնասվել է նաև անվտանգության տեսահսկման համակարգը: Պատճառված վնասի չափը ճշտվում է:


Կառավարության շենքում Քլինթոնը արդեն հանդիպել է երկրի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսի հետ: