Մալիի հյուսիսում իսլամիստները գրավել են կարևոր ռազմավարական դիրք ունեցող Գաո քաղաքը

01:40 • 28.06.12

«Ալ-Կաիդայ»-ի հետ կապված իսլամիստական խմբավորումները գրավել են Մալիի հյուսիսում գտնվող Գաո կարևոր ռազմավարական քաղաքը, հաղորդում է BBC-ն:


Քաղաքի բնակիչները հայտնում են, որ իսլամիստները գրավել են այն շինությունները, որոնք նախկինում զբաղեցրել էին ապստամբ տուարեգները, և դրանց վրա սև դրոշ են բարձրացրել:

 


Մալիում BBC-ի թղթակիցը հայտնում է, որ բազմաթիվ տուարեգներ փախուստի են դիմել քաղաքից, և որ այնտեղ բազմաթիվ զոհեր կան:

 


Մալիում տարեսկզբին տեղի ունեցած հեղաշրջումից հետո երկրի հյուսիսային հատվածը անցավ իսլամիստների ձեռքը: Նրանց և անկախ պետականություն հիմնել ցանկացող տուարեգների միջև ռազմական գործողություններ են ընթանում: