Մարտակերտում նշվել է քաղաքի ազատագրման 19-ամյակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից:
Բակո Սահակյանը Մարտակերտի ազատագրումը որակել է որպես մեր ազգային-ազատագրական պայքարի կարևորագույն ռազմական և քաղաքական հաղթանակներից մեկը:
Այնուհետև նա պետական պարգևներ է հանձնել Արցախյան ազատամարտի մի խումբ ազատամարտիկների:
Տոնական միջոցառումներին մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ և կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանից ու արտերկրից:









