Մուրսին դատի է տալու «Ֆարս»-ին` հորինած հարցազրույցի համար
Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մուրսին պատրաստվում է դատի տալ իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը «իր մասնակցությամբ հարցազրույցի» հրապարակման համար, որն իրականում տեղի չի ունեցել, գրում է «Ալ արաբիա»-ն:
Այս առիթով նախագահի խոսնակ Յասեր Ալին նշել է.«Նախագահ Մուրսին երբեք որևէ հարցազրույց չի տվել այդ գործակալությանը և ներկայումս պատրաստվում է համապատասխան օրինական քայլերի դիմել»:
«Ֆարս»-ի հրապարակած հարցազրույցում մասնավորպես նշվում է, որ «նորընտիր նախագահը խոստանում է բարելավել Կահիրեի և Թեհրանի միջև հարաբերությունները, որոնք 30 տարուց ավելի խզված են եղել»:
Պարբերականը նաև նշում է, որ Մոհամեդ Մուրսիի հաղթանակը մեծ ոգևորությամբ է ընդունվել Իրանում, իսկ ընտրությունները որակվել են որպես «ժողովրդավարության հիանալի օրինակ»:









