ԼՂՀ նախագահն ու Ռադիկ Մարտիրոսյանը քննարկել են գիտությանն առնչվող հարցեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին:
Ըստ ԼՂՆ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է ԼՂՀ գիտության բնագավառի ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հատուկ ուշադրություն է դարձվել գիտական հետազոտությունների ոլորտին և նրանց կիրառման հեռանկարներին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ այս գործընթացում չափազանց կարևորում է Հայաստանի գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ փոխգործակցության հետ
հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:









