Շփման գծում ԵԱՀԿ մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` այսօր Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում` Ադրբեջանի Ղազախի շրջանի Մեզեմլի գյուղից 2.5 կմ արևելք ընկած հատվածում, անցկացվել է ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը:
Ինչպես հաղորդում է <ԱՊԱ> գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչն ու Խրիստո Խրիստովը, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական օգնական Ուիլյամ Փրայորը և նրա դաշտային օգնական Ժիրի Աբերլեն:









