Պակիստանում ականի պայթյունից առնվազն 7 զինվորական է զոհվել

19:04 • 28.06.12

Պակիստանի Հայբեր շրջանի մայրուղիներից մեկում ականի պայթյունի հետևանքով զոհվել է 7 զինվորական, ևս 4-ը վնասվածք են ստացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Ականը գործադրվել է այն պահին երբ ճանապարհով երթևեկելիս է եղել կառավարական զինվորականներ տեղափոխող մեքենան:

 

Իրավապահ մարմինների տեղեկացմամբ` ահաբեկչության կազմակերպիչները կարող են «Պակիստանի Տալիբների շարժման» խմբավորման ներկայացուցիչները լինել: