Պերուում ավտոբուսն ընկել է անդունդը. 13 զոհ
Պերուում ուղևորատար ավտոբուսն այսօր ընկել է անդունդը, ինչի հետևանքով նվազագույնը 13 մարդ է զոհվել, հայտնում է Univision հեռուստաալիքը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Ուանուկո կենտրոնական նահանգում, երբ ավտոբուսը Պուկայպա քաղաքից ուղևորվում էր մայրաքաղաք Լիմա: Իշխանությունները հայտնել են, որ նվազագույնը 30 մարդ էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Համաձայն պաշտոնական տվյալների` Պերուում տարեկան գրանցվում է մոտ 80.000 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվում է շուրջ 3.000 մարդ: Վերջին միջադեպը տեղի էր ունեցել մայիսի կեսերին, որի հետևանքով զոհվել էր 19 մարդ:









