Պետերբուրգցին կնոջ մարմնից «հրեշին արտաքսելու» համար 3 դանակով և պտուտակահանով սպանել է նրան

13:08 • 28.06.12

ՌԴ Սանկտ Պետերբուրգի բնակիչ Յուրի Սիմակովն իր կնոջ մարմնից հրեշին արտաքսելու նպատակով 3 դանակով և պտուտակահանիչով սպանել է նրան: Այս մասին տեղեկացնում է Պետերբուրգի դատախազության պաշտոնական կայքից:

 

Հետաքննության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել հունիսի 23-ին, երբ Յուրին կնոջ հետ եղել է իրենց բնակարանում: Նշվում է, որ նա նախապես է որոշել հաշվեհարդար լինել կնոջից ու երեք խոհանոցային դանակ է պատրաստել: Վեճի ժամանակ Յուրին մի քանի անգամ դանակահարել է կնոջը: Այդ պահին նա վստահ է եղել, որ կնոջ մարմնից հրեշի է արտաքսում:

«Սպանելուց հետո Յուրին կնոջ վրայից հանել է զարդեղենն ու գլուխը պտուտակահան մտցրել»,- նշել են իրավապահ մարմինները:

 

Սպանությունից հետո Յուրին վստահ է եղել, որ կնոջ վերքերը կապաքինվեն և նա «կվերակենդանանա»: Ավելի ուշ նա մերկացել է ու դուրս եկել փողոց, որտեղ և գրավել է ոստիկանների ուշադրությունը:

 

Շուտով Յուրի Սիմակովը փորձաքննության ենթարկվելու նպատակով կտեղափոխվի հոգեբուժական ստացիոնար: