11-ամյա երեխային վրաերթի ենթարկած և փախուստի դիմած ոստիկանի նկատմամբ հարուցված գործը ուղարկվեց ՀՔԾ (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն, հարուցվել է քրեական գործ: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երկու օր առաջ՝ հունիսի 26-ին Արմավիրի մարզում Ոստիկանության Մաշտոցի բաժնի Պարեկապահակային ծառայության աշխատակից Կնյազ Բարսեղյանի կողմից Մեծամոր քաղաքի բնակիչ 11-ամյա Լևոն Թադևոսյանին մահացու վրաերթի ենթարկելու և դեպքի վայրում նրան անօգնական թողնելու փաստի կապակցությամբ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից Tert.am-ին հայտնել էր Գ. Շամշյանը, վրաերթը տեղի էր ունեցել այդ օրը ժամը 21:00-ի սահմաններում, իսկ 11-ամյա տղան Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի տարածքում վրաերթի էր ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Վրաերթի ենթարկվածին, Մեծամորի հիվանդանոց էր տեղափոխել այդ պահին վրաերթի վայրում իր ծառայությունը կատարող` Ոստիկանության Մեծամորի բաժնի պարեկա-պահակային ծառայության ոստիկան Սամվել Ներսիսյանը, որտեղ էլ երեխան մահացել էր: Հիվանդանոցի բժիշկները հայտնել էին, որ երեխային բերած ոստիկանի հագուստը ամբողջովին արյան մեջ էր եղել:
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ երեխան վրաերթի ենթարկվելուց առաջ իր ընկերոջ հետ եղել էին հեծանիվներով:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ինչպես նաև Ոստիկանության Մեծամորի բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքի արդյունքում Մեծամորի Ոստիկանություն էր ինքնակամ ներկայացել «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 25 ՕՕ 645 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Կնյազ Բարսեղյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` նշված մեքենայով:
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ մինչ վրաերթի վայրում իրենց աշխատանքն էին կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները, անհայտ մակնիշի և համարանիշի վարորդը վրաերթի էր ենթարկել ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության աշխատակից Կնյազ Հովհաննիսյանին և, նրան թողնելով անօգնական վիճակում, դիմում փախուստի: ՃՈ աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Մեծամորի հիվանդանոց:
Հիվանդանոցում բժիշկները ֆոտոլրագրողին պատմել էին, որ տեսուչի կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









