Ճապոնիան բռնագրավել է Հյուսիսային Կորեայի հյուպատոսարանը` պարտքի դիմաց
Ճապոնիայի Գերագույն դատարանի կողմից վճռի համաձայն` երկրի կառավարությունն իրավունք ունի պարտքի դիմաց բռնագրավել Հյուսիսային Կորեայի հյուպատոսարանի գույքը, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Հյուպատոսարանի կամ Ճապոնիայում հյուսիսկորեացիների համընդհանուր ասոցիացիայի` «Չխոնրենի» դեմ առաջին դատական հայցը ներկայացվել է դեռ 2007թ.-ին RCC հարկահավաք գործակալության կողմից, որի պնդմամբ` հյուպատոսարանը 800 մլն դոլարի պարտք ունի:
30 հազար անդամ ունեցող «Չխոնրեն»-ը հիմնվել է 1955թ.-ին Ճապոնիայում բնակվող հայուսիսկորեացիների կողմից և դեսպանատան գործառույթներ է իրականացնում, քանի որ 2 երկրների միջև չկան պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ:









