Ժամանակավորապես չի գործի Աճառյան ուղեանցից մինչև Հերացի իջնող հատվածը

15:27 • 28.06.12

 

Մյասնիկյան պողոտայի վերակառուցման ու ասֆալտապատման շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով, ս/թ հունիսի 29-ին , առավոտյան ժամը 7:00-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 18:00-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի` Աճառյան փողոցի ուղեանցից մինչև Հերացի փողոց իջնող հատվածում:

 

Ըստ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության՝ որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել Դավիթ Բեկի փողոցով կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով և Ազատության պողոտայով:

 

Քաղաքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։