Բերման են ենթարկվել «Նոր Խարբերդում» գողություն կատարած երկու երիտասարդ

10:33 • 28.06.12

Հունիսի 27-ին, ժամը 23.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված, նախկինում դատված Գոռ Վ.-ին և 1990 թ. ծնված, նախկինում դատված Ստեփան Ս.-ին:

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ պարզվել է, որ Ստեփան Ս.-ն հունիսի 20-ին, ժամը 13.00-ին, դռան փականը հրել-բացելով, «Նոր Խարբերդ» Այգեգործական ընկերության 2-րդ փողոցի թիվ 18 տնից գողացել է տեսախցիկ, լուսանկարչական ապարատ, 2 միկրոֆոն և լուսանկարչական պարագաներ, որոնք վաճառելու նպատակով փոխանցել է Գոռ Վ.-ին:

 

Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: