Թուրքական բանջարեղենի և մրգերի մուտքը ռուսական շուկա կարող է արգելվել

23:09 • 28.06.12

Ռուսաստանը կարող է արգելել Թուրքիայից պտուղ-բանջարեղենի ներկրումը, քանի որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ այդ երկրից մշակաբույսերի արտադրության մատակարարումներում հայտնաբերվում են Ռուսաստանում կարանտինային համարվող տարրեր և վտանգավոր նյութեր, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը` հղում կատարելով «Ռոսսելխոզնադզորի» հունիսի 28-ի հայտարարությանը:


«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակին «Ռոսսելխոզնադզորի» կողմից անցկացված կարանտինային ստուգումները, Թուրքիայից ստացվող ապրանքներում` 33 դեպքերում 2 կարանտինային օբյեկտ են հայտնաբերվել»,- հայտնում է գերատեսչությունը: 


«Ռոսսելխոզնադզորում» նշում են, որ վարակակիր արտադրանքը ուղեկցվում էր Թուրքիայի գյուղատնտեսության սննդի և անասնաբուծության նախարարության պահպանության և վերահսկողության գերագույն տնօրինական ֆիտոսանիտարական հավաստագրերով, որոնք երաշխավորում են ապրանքի համապատասխանությունը միջազգային և ռուսական բուսասանիտարական պահանջներին:


Ռուսական կողմը դիմել է թուրքականին անհապաղ միջոցառումներ ձեռնարկելու պահանջով, որոնք կերաշխավորեն միջազգային և ռուսական ֆիտոսանիտարական պահանջների ամբողջական կատարումը Ռուսաստան կարանտինային ապրանքներ ներկերլիս: