Կարելիայում կործանվել է Սու-27 կործանիչը. օդաչուները ողջ են

11:02 • 28.06.12

Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետության մայրաքաղաք Պետրոզավոդսկում այսօր առավոտյան կործանվել է ուսումնամարզական թռիչք իրականացնող Սու-27 կործանիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գոծակալությունը:

 

Ինքնաթիռն ընկել է Բեսովեց բնակավայրի օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա: Երկու օդաչուներին հաջողվել է ողջ մնալ: