Հանգստյան գոտի ներխուժած ընձուղտը ջուր խմելու նպատակով «նետվել» է լողավազանի մեջ
Տանզանիայի Քիլիմանջարոյի գոլֆ ակումբին պատկանող արգելոցում ապրող Մոնդուլի անունով ընձուղտը ջուր խմելու նպատակով ներխուժել է հանգստյան գոտի, տեղեկացնում է Mirror պարբերականը:
Մոտ 4մ հասակ ունեցող կենդանին ցանկացել է խմել լողավազանի ջուրը, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել բավարար չափով կռանալ:
Ակումբի աշխատակիցները 3.5 տարեկան ընձուղտին հայտնաբերել են լողավազանում, «որտեղ նա վայելելիս է եղել գեղեցիկ մայրամուտը»:
Աշխատակիցների խոսքերով` Մոնդուլին շատ է սիրում հաճախել նաև ակումբում կազմակերպված ֆուտբոլային խաղերը:









