Թուրքիան մեծացնում է ռազմական ներկայությունը սիրիական սահմանին (տեսանյութ)

12:53 • 28.06.12

Թուրքիան զգալի մեծացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայի հետ սահմանին` այնտեղ ուղարկելով հրթիռային սարքեր և հրետանի, գրում է The Telegraph-ը` հղում անելով «Dogan» լրատվական գործակալությանը:

 

30 ռազմական փոխադրամիջոցներից բաղկացած շարասյունը դուրս է եկել Իսքենդերուն քաղաքից և տեղակայվել սիրիական սահմանից 50 կմ հեռավորության վրա:

 

2 երկրների միջև հարբերությունները կտրուկ լարվեցին, երբ Սիրիայի օդուժը երկրի տարածքային ջրերում խփեց թուրքական ռազմական ինքնաթիռներից մեկը:


Միջադեպից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է երկրի զինված ուժերին համարժեք պատասխան տալ Սիրիայի կողմից ցանկացած սպառնալիքի դեպքում: