ՔԱԿ-ի հետ բախումների հետևանքով զոհվել է 4 թուրք զինծառայող
Թուրքիայի Սիիրթ մարզում թուրք զինծառայողների ու Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների միջև հերթական փոխհրաձգության հետևանքով զոհվել է 4 թուրք զինվոր, հայտնում է Zaman թերթը: Բախումները շարունակվել են մինչև առավոտ:
Սիիրթի նահանգապետի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` զինվորականները շրջափակման մեջ են հայտնվել ծառայությունից հետո իրենց զորանոցները վերադառնալու ճանապարհին: Մեկ զինվոր մահացել է տեղում, երեքը` հիվանդանոցում:









