Լոնդոնը Բրյուսելին երբեք թույլ չի տա վերահսկել բրիտանական բանկերը. Դևիդ Քեմերոն
Լոնդոնը երբեք թույլ չի տա, որպեսզի Եվրահանձնաժողով (ԵՀ) վերահսկի բրիտանական բանկերը, այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ գագաթաժողովին ժամանելուց ամնիջապես հետո:
«Նույնիսկ խոսք անգամ լինել չի կարող Բրյուսելին բրիտանական ֆինանսական կառույցները վերահսկելու իրավունք տրամադրելու մասին»,- նշել է նա:
«Նման միջոց կարող է ընդունվել միայն համազգային հանրաքվեյով ստացած հավանության պարագայում»,- ասել է Քեմերոնը:
Նրա խոսքով, Մեծ Բրիտանիան արդեն բոլոր անհրաժեշտ հետևություններն արել է և ամբողջությամբ կարգավորել է իր բանկային համակարգը:
Այսպիսով, վարչապետը նորից հաստատել է փորձագետների ակընկալիքները, որ Լոնդոնը ներկայի ճգնաժամի պատճառով կշարունակի հեռանալ ԵՄ–ից, իր համար նորանոր բացառություններ պահանջելով:









