Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է պատրաստում

11:25 • 28.06.12

Ֆրանսիայում հունիսի 17-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերընտրված պատգամավոր Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է պատրաստում, որը կներկայացնի խորհրդարանի հաստատմանը, հայտնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը:

 

Բուայեն խոստացել էր ընտրվելու դեպքում ֆրանսիական խորհրդարանին ներկայացնել նոր բանաձև, որտեղ նկատի կառնվեն Սահմանադրության պահանջները:

 

Բուայեն հայտնել է, որ մինչ այսօր սպառնալիքներ ու վիրավորանքներ է ստանում թուրքերից: Նա «անպատասխանատու» է որակել նախորդ խորհրդարանին ներկայացրած Ցեղասպանությունների ուրացումը քրեականացնող իր հեղինակած օրինագծի առնչությամբ` Թուրքիայի կառավարության ու մամուլի որդեգրած անհանդուրժողական ու հակաժողովրդավարական դիրքորոշումը: