Սերբ ազգայնականների նախկին առաջնորդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանը սերբ ազգայնականների նախկին առաջնորդ Վոիսլավ Շեշելին դատապարտել է 2 տարվա ազատազրկման` իր կայքից իր քրեական գործի վկաների մասին տեղեկությունները չհանելու համար, որոնց գաղտնիությունը երաշխավորել էր դատարանը, հայտնում է Associated Press-ը:
Դատական նիստը նախագահող դատավորը Շեշելի արարքն անվանել է «անփույթ»` դատարանի կարգադրությունների հանդեպ, որը հավասարազոր է «տրիբունալի դատական լիազորությունների վրա անմիջական հարձակմանը»:
Սա արդեն երրորդ դատավճիռն է հիմնական գործի քննման շրջանակում, որոնք կայացվում են երկրորդական մեղադրանքների քննման ընթացքում:
Շեշելը մեղադրվում է 1991-93թթ. ռազմական հանցագործությունների, մասնավորապես` նախկին Հարավսլավիայի ոչ սերբ բնակչության հանդեպ բռնություններ հրահրելու, ինչպես նաև կտտանքներին ու սպանություներին մասնակցության մեջ:
Դատախազությունը նրա համար պահանջում է 28 տարվա ազատազրկում: Սակայն Շեշելը հերքում է մեղադրանքները: 2003թ.-ին նա ինքնակամ կանգնել է Հաագայի դատարանի առջև ու ցայսօր գտնվում է կալանքի տակ:









