Զինծառայողի տատիկը ուշաթափվեց նախարարի հետ զրույցում (լուսանկարներ, տեսանյութեր)

12:03 • 28.06.12

Քիչ առաջ կառավարության շենքի առջև տեղի էր ունենում բողոքի ակցիա, որի ժամանակ բանակում ինքնասպանության փորձ արած ժամկետային զինծառայող Ռուբեն Միքայելյանի տատիկը, տեսնելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին նրան ներկայացրեց իր բողոքը, սակայն զրույցի ընթացքում կնոջ ինքնազգացողությունը վատացավ:


Նա ուշագնաց եղավ, որից հետո կնոջը բուժօգնություն տրամադրելու համար շտապ օգնություն կանչեցին։


Ըստ Ռուբեն Միքայելյանի մոր` Շամիրամ Միքայելյանի իր որդուն բանակում սպան ստորացրել է ու հասցրել է ինքնասպանության փորձի, իսկ հիմա էլ քրեական գործ են հարուցում զինծառայությունից խուսափելու համար:


Ի տարբերություն նախորդ շաբաթների, բողոքի ակցիա անցկացնողների թիվն ավելացել էր: Այստեղ էին թե՛ տարբեր տարիներին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները և թե՛ Դալմայի այգու հողօգտագործողները:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի