4-ամյա նորզելանդացին ցանկացել է գնացք գնել

15:37 • 29.06.12

Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնի քաղաքային տրանսպորտի «Մետլինք» երկաթուղային ընկերությունը աճուրդի հանած գնացքը գնելու առաջարկ է ստացել, տեղեկացնում է orange.co.uk կայքը:

 

Ավելի ուշ պարզվել է, որ գնացքի նոր սեփականատերը ցանկանում դառնալ smiley134 ծածկանունով 4-ամյա մի տղա, ով Trade Me աճուրդի ժամանակ իր պատրաստակամությունն է հայտնել 30 հազ դոլարով գնել հին գնացքը: 

Բարեբախտաբար, երեխայի մայրը հասցրել է ճիշտ ժամանակին երկաթուղային ընկերությանը նամակ ուղարկել, որում մասնավորապես նշել է. «Իմ 4-ամյա որդին համակարգչով խաղալիս պատահմամբ գնացք է պատվիրել: Ըստ էության` ես չեմ ցանկացել գնացք գնել, ուստի խնդրում եմ առաջարկը չեղյալ համարել»:

 

«Մետլինք»-ի հաճախորդների սպասարկման մենեջերն ի պատասխան կատակել է. «Այդ պահին ես սիրահարվեցի ձեզ, սակայն երբ ստացա առաջարկը չեղյալ համարելու նամակը, ամեն ինչ հօդս ցնդեց»:

 

Ավելացնենք, որ խոսքը 1940-ականների գնացքի մասին էր, որը բոլորովին վերջերս է գործածությունից դուրս եկել: