Բելգիացի ուղեկցորդին աշխատանքից հեռացրել են թխվածք ուտելու համար
Brussels Airlines-ը աշխատանքից հեռացրել է իր ուղեկցորդին՝ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա կերել է ուղևորների համար նախատեսված 12 կտոր թխվածք, հայտնում է Le Soir-ը:
Բազմաթիվ տարիներ ավիաընկերությունում աշխատած տղամարդը 2 տուփ թխվածքը կերել էր դեռևս մայիսի 23-ին Կինշասա-Բրյուսել չվերթի ժամանակ:
Բելգիայի Ուղեկցորդների արհմիությունը իր վրդովմունքն է հայտնել այս աննախադեպ պատժամիջոցի առիթով՝ հիշեցնելով, որ խոսքը «անմեղ զանցանքի» մասին է:
Ենթադրվում է, սակայն, որ սա աշխատակցին հեռացնելու միակ պատճառը չէ, ինչը ավիաընկերությունը հրապարակել չի ցանկանում:









