Էլիզաբեթ 2-րդը առաջին անգամ կաթոլիկ եկեղեցի է այցելել
60 տարվա կառավարման ընթացքում Էլիզաբեթ 2-րդ թագուհին առաջին անգամ այցելել է կաթոլիկ եկեղեցի: Դա տեղի է ունեցել Հյուսիսային Իռլանդիայում:
Թագուհու այցը կապված է 25 տարի առաջ Ֆերմեն կոմսությունում գտնվող փոքրիկ տաճարում Իռլանդական հանրապետական բանակի իրականացրած ահաբեկչության հետ, ինչի արդյունքում զոհվել էր 11 մարդ և վիրավորվել 63-ը:
Թագուհին մասնակցել է տաճարում անցկացվող հիշատակման միջոցառմանը, այնուհետև քայլել դեպի կաթոլիկ եկեղեցին:









