Չինական տիեզերանավը վերադարձել է Երկիր

10:39 • 29.06.12

Չինական Shenzhou 9 տիեզերանավը, ավարտելով իր 13-օրյա առաքելությունը, 3 հոգանոց անձնակազմով վերադարձել է Երկիր, գրում է The Guardian-ը:

 

Սարքը վայրէջք է կատարել պարաշյուտի օգնությամբ երկրի հյուսիս-արևմտյան հատվածում տեղական ժամանակով 10:00-ին:

 

Արձակումը նշանավորվեց նաև այն փաստով, որ Չինաստանն առաջին անգամ տիեզերք ուղարկեց իր առաջին կին-տիեզերագանցին` 34-ամյա Լիու Յանգին:

 

Չինաստանը մտադիր է մինչ 2020թ.-ի ավարտը Միջազգայաին տիեզերակայանից անկախ 60 տոննա քաշով սեփական տիեզերակայանը կառուցել: