Բենզատարի պայթյունից Չինաստանում 20 մարդ է զոհվել
Չինաստանի հարավում բենզատարի պայթյունի հետևանքով 20 մարդ զոհվել է ևս 10-ը` վնասվածք ստացել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Գուանչժոու մարզում, երբ բենզատարը բախվել է մի բեռնատարի, ինչից հետո բենզինի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել:
Բենզատարի ցիստերնում մոտ 40 տոննա վառելանյութ է եղել: Երկու մեքենաների վարորդները ձերբակալվել են:









