Գազատարի պայթյունի հետևանքով դադարեցվել է Իրանից Թուրքիա գազամատակարարումը

09:16 • 29.06.12

Թուրքիայի արևելքում գազատարի հզոր պայթյունի հետևանքով դադարեցվել է Իրանից կապույտ վառելիքի ներկրումը երկիր, հայտնում է France 24-ը` վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարարության աղբյուրներին:


Պայթյունը տեղի է ունեցել խողովակաշարի` Աղրը նահանգով անցնող հատվածում: Գազատարի վթարային հատվածում աշխատում են վերականգնողական խմբերը, ինչպես նաև քննիչները:


Ոստիկանությունը դեռ ձեռնպահ է մնում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ներկայացուցիչների հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց, սակայն չի բացառում նման տարբերակը: Իսկ ՔԱԿ-ի ներկայացուցիչները չեն ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

 

Գազատարով Իրանից Թուրքիա օրական մատակարարվում է 27 մլն խմ բնական գազ: Հաղորդվում է, որ վթարավերականգնողական աշխատանքները կտևեն նվազագույնը 4 օր: