Գերմանացիներն ու իտալացիները բախվել են ոչ միայն խաղադաշտում

21:06 • 29.06.12

«Սկուադրա Աձձուրայի» հաղթանակը «Բունդեսթիմի» նկատմամբ Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում երկրպագուների բախման առիթ է հանդիսացել մի շարք գերմանական քաղաքներում:

 

Այսպես, Վուպերտալ քաղաքում ոստիկանների ջանքերով կանխվել է 800 գերմանացիների ու 600 իտալացիների բախում: Բերման են ենթարկվել 27 հոգի, որոնցից 18-ը` ձերբակալվել են: Տուժել են 13 հոգի, այդ թվում նաև մեկ ոստիկան: Միջադեպեր են գրանցվել նաև Սոլինգենում ու Ռեմշայդում:

 

Ամենածանրը իրավիճակը, սակայն, Վոլֆսբուրգում էր, որտեղ իտալական համայնքը բավական մեծ է: