8 օրվա կոմայից հետո բրիտանացին համբուրգեր է ուզել

18:43 • 29.06.12

Լոնդոնի բնակիչ 26-ամյա Բրեյվ Սեմ Բոուենը, ով 8 օր կոմայի մեջ է անցկացրել, արթնանալիս ծնողներից համբուրգեր է խնդրել, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:

 

Ծնողները Բոուենին պլանշետ համակարգիչ են հանձնել, որին նա գրել է առաջին նախադասությունը: Թեև ծնողներն ակնկալել են, որ պլանշետի էկրանին սիրո խոսքեր կհայտնվեն, այնուամենայնիվ, Բոուենը ավելի շատ ուտել է ցանկացել:

 

Բոուենի 53-ամյա հոր խոքերով` իրենք անհամբեր սպասում էին թե ինչ կգրի իրենց որդին. «Մենք շունչներս պահած ինչ-որ կարևոր բանի էինք սպասում, սակայն էկրանին հայտնվեց միայն հայտնի արագ սնունդ արտադրող ընկերության անվանումը»,- ասել է տղայի հայրը: