ՄԱԿ-ը որոշել է Երջանկության միջազգային օրը

10:52 • 29.06.12

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը որոշել է Երջանկության միջազգային օրը. այսուհետ այն կնշվի յուրաքանչյուր տարվա մարտի 20-ին, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Բութանի Թագավորության առաջարկն ընդունվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրների ներկայացուցիչների կողմից:

 

Գլխավոր վեհաժողովի բանաձևում նշվում է, որ կառավարություններին խորհուրդ է տրվում տոնը նշել «համապատասխան կերպով, այդ թվում` կրթական ծրագրերի օգնությամբ»: Թե ինչու է ընտրվել հենց մարտի 20-ը, գործակալության հաղորդագրության մեջ չի նշվում:


ՄԱԿ-ի տոների միջազգային օրացույցում նշված է ավելի քան 100 տոն, այդ թվում` Կենսաբանական բազմազանության օրը (մայիսի 22-ին), Հեպատիտի օրը (հուլիսի 28-ին), Մայրենիի օրը (փետրվարի 21-ին) և Մտավոր սեփականության օրը (ապրիլի 26-ին):