Ռաֆիկ Գրիգորյանին կփոխարինի Սուքիաս Ավետիսյանը. կայացել է ՀՀԿ ԳՄ նիստը

20:11 • 29.06.12

Հայաստանի հանրապետական կուսակցության Գերգույն մարմնի նիստը նախատեսվածից մեկ ժամ շուտ է սկսվել` 20:00-ի փոխարեն 19:00-ին: Նիստը տևել է ընդամենը 40 րոպե. այն վարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Ինչպես Tert.am-ին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստի ընթացքում նախագահը ներկայացրել է բրյուսելյան այցի մանրամասները և նշել, որ այն եղել է արդյունավետ:

 

Այնուհետև քննարկվել են կազմակերպչական հարցեր,մասնավորապես, քանի որ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ, ապա որոշում է ընդունվել, որ նրա փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Սուքիաս Ավետիսյանը:

Այլ հարցեր չեն քննարկվել: