Այսօր Մոսկվայի կինոփառատոնում կցուցադրվի Արցախի մասին ֆիլմ
Այսօր երեկոյան Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում Октябрь մուլտիպլեքսում կցուցադրվի Նատալյա Բելյաուսիկինեի «Եթե բոլորը» ֆիլմը:
Հայկական արտադրության ֆիլմը ներառված է Մոսկվայի 34-րդ կինոփառատոնի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում: Մինչ օրս 4 ցուցադրություն է ունեցել փառատոնի օրերին, իսկ ֆիլմի «մրցութային ճակատագիրը» հայտնի կդառնա վաղը՝ հունիսի 30-ին փառատոնի ավարտին:
Российская газета-ն այս աշխատանքն անվանել է «դեղամիջոց՝ ատելության դեմ»:
«Եթե բոլորը» պատմում է հոր հիշատակը հարգելու համար Արցախ եկած ռուս սպայի դստեր և հայերի անհավանական արկածների ու ներանձնային հարաբերությունների մասին: Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Միքայել Պողոսյանը և Եկատերինա Շիտովան:










