Հնդկաստանում ջրի տակ է անցել 2000-ից ավելի գյուղ. 27 զոհ

11:06 • 29.06.12

Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատվածում մոլեգնում են մուսոնային անձրևները, ինչի հետևանքով 2084 գյուղ ջրի տակ է անցել. 27 մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press-ը:

 

Խոշոր եղջերավոր անասունների և վայրի փղերի հետ չոր հողի վրա ապաստան գտածներին երկրի օդուժն ապահովել է անհրաժեշտ մթերքով: Իսկ փրկարար ծառայության աշխատակիցները, առավել շատ տուժած տարածքները տուժածներին փրկարարներն օգնում են ուղղաթիռներից:

 

Ստեղծված իրավիճակում իշխանությունները ստիպված են եղել 1 մլն-ից ավելի մարդ տարհանել ավելի ապահով վայրեր: Ջրհեղեների պատճառով հյուսիս-արևելյան հատվածում ժամանակավորապես խափանվել են հեռախոսային և երկաթուղային կապը: