Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 40 մարդ. միլիոնավոր մարդիկ լքել են տները

23:47 • 29.06.12

Հնդկաստանի հյուսիսարևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հոտևանքով զոհվել է մոտ 40 մարդ. ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է անօթևան, գրում է BBC-ին:

 

Վերջին 10 տարիների ամենասարսափելի ջրհեղեղի պատճառը մի քանի շաբաթ անդադար տեղացող մուսոնային անձրևներն են, որոնք տեղացել են Հնդկաստան մի շարք նահանգներում:

 

Ջուրը քշել տարել է գյուղեր՝ թողնելով միլիոնավոր հնդիկների անօթևան:

 

Աղետի գոտիներում ինքնաթիռները առաջին անհրաժեշտության ապրանքներ են հասցնում: