eBay-ում իտալական քաղաք է վաճառքի հանվել

11:55 • 29.06.12

Իտալիայի Տոսկանա մարզի Պրատարիչիու փոքրիկ քաղաքը eBay կայքում 2.5 մլն եվրո նախնական արժեքով աճուրդի է հանվել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

Քաղաքը կառուցվել է 13-րդ դարում և գտնվում է Ֆլորենցիայից 40 կմ հեռավորության վրա: Շուրջ 50 տարի է ինչ քաղաքը բնակեցված չէ, այստեղ կա մոտ 25 տնակ, սակայն դրանք բոլորը վերանորոգման կարիք ունեն, բացի տնակներից, վերանորոգման կարիք ունի նաև քաղաքի հիմնական ավտոճանապարհը:

 

Տնակների սեփականատերերը սկզբում որոշել էին առանձին-առանձին դրանք վաճառել, սակայն անհաջողության մատնվելով համաձայնության են եկել քաղաքն աճուրդի հանելու հարցում: