Խոշոր ավտովթար Թուրքիայում. 1 զոհ, 39 վիրավոր

12:09 • 29.06.12

Թուրքիայի Իզմիր քաղաքից մայրաքաղաք Անկարա ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը անցած գիշեր վթարի է ենթարկվել:

 

Բեռնատար մեքենայի հետ բախման հետևանքով զոհվել է ավտոբուսի վարորդի կողքին նստած ուղևորը, իսկ 39 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ զոհվածի մարմինը փրկարարները կարողացել են դուրս բերել մեկ ժամից ավելի տևած աշխատանքների արդյունքում:

 

Ավտոբուսի վարորդը առաջին բուժօգնություն ստանալուց հետո ձերբակալվել է: