Ռուս մոլագար ոստիկանը իմպոտենտ դառնալու պատճառով դադարել է սպանել կանանց

17:11 • 29.06.12

ՌԴ Ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից 48-ամյա Միխայիլ Պ.-ն, ով մեղադրվում է 29 կանանց սպանության մեջ, դատարանին պատմել է, որ վերջին տարիների իր «լռությունը» պայմանավորված է վեներական հիվանդությամբ, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

Միխայիլը բացատրել է, որ շուրջ ութ տարի է որևէ կնոջ չի սպանել ու չի բռնաբարել, քանի որ իմպոտենտ է դարձել:

 

«Ես վախենում էի հիվանդանոց գնալ, փորձում էի ինքնուրույն բուժվել, սակայն արդյունքում իմպոտենտ դարձա»,- ասել է Միխայիլը, հավելելով, որ դրանից հետո իր մոտ կանանց սպանելու և բռնաբարելու ցանկությունը կորել է:

 

Իրավապահների հաղորդամամբ`մոլագարի զոհ դարձած կանանցից 25-ը 19-ից 28 տարեկան են եղել: Համարյա բոլոր կանայք սպանության պահին գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ: