Մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի

22:42 • 29.06.12

Վաղը (30.06.2012) ժամը 21:00 Մաշտոցի պուրակում տեղի կունենա մոմավառություն՝ որպես ափսոսանքի և հրաժեշտի ակցիա նվիրված Վահե Ավետյանի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք Doctors.am ինտերնետային բժշկական տեղեկատուի Facebook–ի էջից։


«Բոլորին, ովքեր իրենց ցավն ու վիշտն են կիսում Վահեի հարազատների և ընկերների հետ, հրավիրում ենք հիշատակի մոմավառության»,– մասնավորապես ասվում է հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ այսօր, ժամը 19–ի սահմաններում մահացավ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը:


Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը:


Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Կալանավորվել է 6 մարդ` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Արթուր Բաբլոյանը:

 

«Բոլորին, ովքեր իրենց ցավն ու վիշտն են կիսում Վահեի հարազատների և ընկերների հետ, հրավիրում ենք հիշատակի մոմավառության»,– մասնավորապես ասվում է հայտարարության մեջ: 

 

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Այսօր ժամը 19-ի սահմաններում նա մահացավ: