Բակո Սահակյանը Ստեփանակերտում ընդունել է Էդվարդ Նալբանդյանին
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 29-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից:
Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման վրա:









