Աշխարհի ամենամեծ բնական «հայելին» (լուսանկարներ)

00:39 • 29.06.12

Բացահայտվել է աշխարհի ամենամեծ բնական «հայելին»,– գրում է The Sun պարբերականը:

Ըստ աղբյուրի՝ նայելով նկարներին թվում է, թե զբոսաշրջիները քայլում են օդում, սակայն նրանք կանգնած են աշխարհի ամենամեծ բնական հայելու վրա։

Արտասովոր երևույթը տեղի է ունենում Բոլիվիայում, երբ անձրևաջրերը թափվում են Սալար դե Ույունի չորացած աղի լիճ: Գետինը այնքան հարթ է, որ անձրևաջրերը հոսելու տեղ չունեն և այդպիսով ստեղծվում է հայելային էֆեկտ:

Սալար դե Ույունին աշխարհի ամենամեծ չորացած աղի լիճն է՝ 10.500 կմ քառակուսի մակերեսով: