Հյուսթոնի գիշերային ակումբներում նոր հարկատեսակ են մտցրել
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի իշխանությունները բոլոր գիշերային ակումբների համար նոր հարկատեսակ են սահմանել, որը կգանձվի յուրաքանչյուր այցելուից, տեղեկացնում է «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը:
Այսպես կոչվող` «ձողահարկ»-ի չափը սահմանված է 5 դոլար, որը կվճարեն այն այցելուները, որոնք ակումբ են հաճախել կանանց մերկապար դիտելու նպատակով:
Հավաքված գումարը կուղղվի բռնաբարության զոհ դարձած կանանց և աղջիկների բժշկական հետազոտության ծախսերի ապահովմանը: Հյուսթոնի ոստիկանության տվյալներով` միայն այդ նահանգում բռնաբարության առնվազն 6000 զոհ կա, որոնք բժշկական հետազոտության կարիք ունեն:
Ավելացնենք, որ բացի Հյուսթոնից «ձողահարկ»-ը գործում է նաև Տեխասի այլ քաղաքներում և շատ հավանական է, որ այն կընդունվի նաև այլ նահանգների իշխանությունների կողմից:









