Նավթի գինը համաշխարհային շուկայում կտրուկ աճել է

21:06 • 29.06.12

Նավթի գինը համաշխարհային շուկայում ռեկորդային աճ է արձանագրել` Եվրոպական միության գագաթաժողովի ֆոնին:
 

Օգոստոսյան ֆյուչերսները Brent տեսակի համար ավելացել են 3.45 դոլարով` մոտենալով մեկ բարելի դիմաց 95 դոլարի, իսկ ամերիկյան WTI տեսակի թանկացել է 3.5 դոլարով` հասնելով 81,19 դոլարի մեկ բարելի դիմաց:

Գնաճը վերջին 8 ամիսների ընթացքում ամենաէականն է եղել:
 

Վերլուծաբանները կարծում են, որ նավթի գինը կարող է աճել ևս 10%-ով: Գների բարձրացումը կարող է պայմանավորված լինել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներով, որոնց հետևանքով Իրանից նավթի արտահանումը կրճատվել է օրեկան 1 մլն բարելով: