Ռումինիայի վարչապետը առանց մանդատի է մեկնել ԵՄ գագաթնաժողովին
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան Բրյուսել է մեկնած եղել՝ առանց իր երկիրը ներկայացնելու համար անհրաժեշտ պաշտոնական մանդատի, տեղեկացնում է Euobserver-ը՝ հղում կատարելով Adevarul թերթին:
Վերջինս հրապարակել է իր տրամադրության տակ հայտնված տվյալները, որոնց համաձայն վարչապետ Պոնտան մանդատ ստանալու համար ֆաքս է ուղարկել ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից 7 րոպե անց:









