Թուրքական կործանիչները ոչնչացվել են Օբամայի ու Էրդողանի սցենարով. Press TV

11:38 • 29.06.12

Իրանի Press TV հեռուստաընկերությունը հաղորդել է, որ թուրքական 2 կործանիչները կարող էին ոչնչացվել ԱՄՆ նախագահ Օբամայի ու Թուրքիայի վարչապետ Էրդողանի սցենարով: Հիշեցնենք, որ սիրիական կողմի պնդմամբ թուրքական 2 կործանիչ ինքնաթիռները ոչնչացվել են Սիրիայի օդային տարածքում:

Թուրքիային սադրիչ գործողության մեջ մեղադրող Press TV-ն հայտնել է, որ Անկարան նման քայլի է դիմել Վաշինգտոնի թելադրանքով, իսկ թուրքական 2 ինքնաթիռները խախտել են Սիրիայի օդային տարածքը:


«Կա մեծ հավանականություն, որ ինքնաթիռները փորձարկում էին Սիրիայի պաշտպանական համակարգերը կամ ստուգում այլ ռեակցիաներ: Դա թշնամու վարքագիծ է: Նրանք ցանկանում էին պատասխան ստանալ, ահա և ստացան»,- հաղորդել է Press TV-ն: