Երևանում երկու երիտասարդ հոսպիտալացվել են վրաերթի ենթարկվելուց հետո

10:51 • 29.06.12

Հունիսի 28-ին՝ ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա մի պատանու։

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Նույն օրը՝ ժամը 19.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հ. Ներսիսյան փողոցի թիվ 12/6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա մի աղջկա, որը նույնպես մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Երկու միջադեպերի գործով էլ կատարվում է քննություն: