Սաակաշվիլին դադարեցրել է այցն Ադրբեջան` Վրաստանում ջրհեղեղների պատճառով

16:35 • 29.06.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դադարեցրել է պաշտոնական այցն Ադրբեջան` Սամեգրելոյում ջրհեղեղների պատճառով: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները` վկայակոչելով Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:

Հաղորդագրության համաձայն` Սաակաշվիլին դադարեցրել է այցն Ադրբեջան, որտեղ գտնվում էր Իլհամ Ալիևի հրավերով, Crans Montana գագաթաժողովին մասնակցության նպատակով:


Հորդառատ անձրևները դարձել են Վրաստանի արևմտյան գյուղերում ջրհեղեղների պատճառ: Ծանրագույն վիճակում է հայտնվել 7 գյուղ: Վնասվել են ճանապարհներ ու կամուրջներ: Հետևանքները վերացնելու համար շրջանում մոբիլիզացվել են փրկարարներն ու հատուկ տեխնիկան, ստեղծվել են մի քանի շտաբեր: