Դինքին սպանող Օգյուն Սամասթին կրկին դատել են

11:15 • 29.06.12

Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամասթին դատապարտել են` Հրանտ Դինքի եղբորը` Խոսրով Դինքին սպառնալու մեղադրանքով:
 

Դատարանի որոշմամբ Խոսրով Դինքին սպառնալու համար Սամասթը 600 թուրքական լիրայի չափով տուգանք է վճարելու:

 

Դատավարությանը բանտում գտնվող Սամասթը չի մասնակցել: Նրա փոխարեն մասնակցել է Սամասթի փաստաբան Լեվենթ Յըլդըրըմը, իսկ Խոսրով Դինքի փոխարել` փաստաբան Այշենուր Դեմիրքալեն:

 

Դատապարտյալի տնտեսական պայմանները հաշվի առնելով` դատավորը որոշել է տուգանքը վճարելու համար ժամանակ տալ Սամասթին, սակայն որևէ զիջում` տուգանքի նվազեցման հարցում չի կարող լինել:
 

Գումարը չվճարելու դեպքում տուգանքը կարող է ազատազրկման ժամկետի ավելացմամբ փոխարինվել: